Ինչո՞ւ մեր օգտատերերը չեն հավանել կամ թերագնահատել են մեր վերջին թարմացումների կարևորությունը։
Ինչո՞ւ մեր օգտատերերը չեն հավանել կամ թերագնահատել են մեր վերջին թարմացումների կարևորությունը։
Հնարավոր պատասխաններ (10)
Վերջին թարմացումները չեն տարբերվել նախորդներից։ Եթե մենք սպասում ենք, որ օգտատերերը տարբերակեն մոնոտոն թարմացումները, ամենայն հավանականությամբ կհիասթափվենք։
, Մենք չենք հոգացել մեր թարմացումների «գեղեցիկ փաթեթավորման» մասին։ «Փաթեթավորում» ասելով՝ նկատի ունենք օգտատերերի հետ մեր հաղորդակցության ցանկացած տարր՝ նամակներ, ծանուցումներ, թողարկման նշումներ, նկարներ և այլն։
Մեր թարմացումները չեն համապատասխանել օգտատերերի ակնկալիքներին։
Մեր փոփոխությունները պաշտպանելու հիմնական փաստարկը դրանց նորություն լինելն էր։ Օգտատերերը, սակայն, հետաքրքրված էին այլ բաներով։
, Մեր թարմացումները նշանակում են, որ օգտատերերը ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել այն ֆունկցիոնալից, որի վրա ներդրել են շատ ժամանակ և ջանք։
Մեր թարմացումները համընկել են օգտատերերի կյանքի այն փուլին, երբ նրանք վատ տրամադրություն ունեն։ Արդյունքում, օգտատերերը դատողություններ են անում հուզական ազդակների, այլ ոչ թե տրամաբանական մտածողության հիման վրա ()։
Մենք ներկայացրել ենք թարմացումները՝ բաժանելով դրանք շատ մասերի, այդպիսով «նոսրացնելով» դրանց տպավորությունը։ Արդյունքում, օգտատերերը անտարբեր են դարձել այն տեղեկատվության նկատմամբ, որը մենք ցանկանում էինք փոխանցել թարմացման նշումներով։
Մենք ուռճացրել ենք ստեղծած թարմացման կարևորությունը։ Հնարավոր է, մենք դարձել ենք «»-ի զոհ։
Մեր օգտատերերի կոմպետենտությունն ու գիտելիքները չեն թույլ տալիս օբյեկտիվորեն գնահատել մեր թարմացումների կարևորությունը։ Մեր սխալը կայանում է նրանում, որ չենք հոգացել թարմացումների հարմար «փաթեթավորման» մասին։
, Մենք սխալ ենք մեկնաբանել օգտատերերի հետկարծիքը, և մեր մշակած թարմացումները օգտատերերի համար այնքան հետաքրքիր չէին, որքան մենք կարծում էինք։
Առնչվող հարցեր
#3.
Մեր օգտատերերը չեն օգտագործում այն ֆունկցիաները, որոնք իրենք էին խնդրել։ Ի՞նչը կարող է լինել դրա պատճառը։
#5.
Մեր օգտատերերը բողոքում են պրոդուկտի թարմացումներից։ Ինչո՞վ դա կարող է պայմանավորված լինել։
#6.
Նոր օգտատերերը բողոքում են, որ պրոդուկտը չի համապատասխանում իրենց ակնկալիքներին։ Ի՞նչը կարող է լինել պատճառը։
#15.
Օգտատերերը համարում են մեր պրոդուկտը ձանձրալի։ Ի՞նչը կարող է լինել դրա պատճառը։
#43.
Ի՞նչ հաշվի առնել, երբ պլանավորում ենք պրոդուկտի թողարկումներ։
#63.
Ի՞նչ անել, եթե վերջին թողարկման մեջ լուրջ սխալ ենք թույլ տվել։
Որքա՞ն օգտակար էր այս տեղեկությունը:
Անօգտակար
1
2
3
4
5
6
7
8
9
10
Անօգտակար
Շատ օգտակար
Շնորհակալություն ձեր ներդրման համար
UX CORE GUIDE
UXCG-ը անվճար գործիք է, որը օգնում է հասկանալ պրոդուկտ և պրոյեկտ մենեջմենթի ամենատարածված խնդիրները՝ կոգնիտիվ գիտության և վարքագծային տնտեսագիտության տեսանկյունից։

Թիմի կազմավորում

Մշակում

Մարքեթինգ/ԲԶ

Թողարկված

Մոնիթորինգ
Պրոդուկտի փուլը
Be Kind. Do Good.