Ի՞նչ պետք է հաշվի առնել պրոդուկտում նոր ֆունկցիոնալություն ավելացնելիս։
Ի՞նչ պետք է հաշվի առնել պրոդուկտում նոր ֆունկցիոնալություն ավելացնելիս։
Հնարավոր պատասխաններ (9)
, Եթե վստահ չենք, որ օգտատերերը կհավանեն նոր ֆունկցիոնալությունը, այն պետք է տեղադրել "աննկատ" վայրում։ Եթե ֆունկցիոնալությունը տեղադրվում է ակնհայտ վայրում, իսկ հետո պարզվում է, որ այն հետաքրքիր չէ օգտատերերի մեծ մասին, ապա այն հեռացնելն առանց օգտատերերի բացասական արձագանքի շատ ավելի բարդ կլինի։
Ֆունկցիոնալությունը պետք է ներդաշնակորեն տեղավորվի թե՛ պրոդուկտի, թե՛ այն էջի համատեքստում, որտեղ այն տեղադրվում է։
Նոր ֆունկցիոնալության ներկայացման ձևը կանխորոշում է ապագա թարմացումների տոնը։ Որքան ավելի հնչեղ ներկայացնենք ֆունկցիոնալությունը, այնքան բարձր ակնկալիքներ կստեղծենք օգտատերերի մոտ ( )։
Նոր ֆունկցիոնալության ներկայացման ժամանակ պետք է օգտագործել այնպիսի ձևակերպումներ, որոնք առավելագույնս համահունչ են օգտատերերի ակնկալիքներին։
Եթե նոր ֆունկցիոնալության ավելացմամբ փոխվում են արդեն հաստատված (սովորություն դարձած) գործընթացները (workflows), ապա ցանկալի է այդ ֆունկցիոնալությունը դարձնել ընտրովի՝ թույլ տալով օգտատերերին շարունակել օգտագործել այն, ինչ եղել է մինչ այդ։
Նոր ֆունկցիոնալության բոլոր առավելությունները պետք է բացատրվեն հնարավորինս պարզ՝ նույնիսկ եթե թվում է, որ դրանք ակնհայտ են։
Մենք կարող ենք էապես գերագնահատել պայմանավորված ժամկետներում ֆունկցիոնալությունը գործարկելու մեր հնարավորությունները։
Եթե նոր ֆունկցիոնալությունը էապես փոխում է պրոդուկտը և օգտատերերին չի թույլատրվում հրաժարվել (նույնիսկ ժամանակավորապես) այդ փոփոխություններից, ապա մենք ռիսկի ենք ենթարկվում բախվել օգտատերերի կտրուկ բացասական արձագանքի հետ։ Պետք է նվազեցնել ֆունկցիոնալությունը օգտագործելու մուտքային շեմը և դրա ուսումնառության ցիկլի ժամանակը։ Անհրաժեշտ է նաև թիմի անդամների կողմից գնահատել ֆունկցիոնալության պարզության մասին ենթադրությունները։ Բացի այդ, օգտակար կլինի նախապես գնահատել օգտագործելիությունը՝ ցույց տալով նոր ֆունկցիոնալը օգտատերերի փոքր խմբի (cohort group):
Եթե ֆունկցիոնալության գործարկման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ենք փնտրում, ապա պետք է նախապես սահմանել, թե ինչպես այդ տեղեկատվությունը կազդի մեր որոշման վրա։ Այլ կերպ ասած, պետք է սահմանել հաջողության չափանիշներ մեր հետազոտությունների համար։
Առնչվող հարցեր
#8.
Ինչո՞ւ են օգտատերերը շատ զգայուն արձագանքում պրոդուկտի փոփոխություններին։
#5.
Մեր օգտատերերը բողոքում են պրոդուկտի թարմացումներից։ Ինչո՞վ դա կարող է պայմանավորված լինել։
#37.
Որո՞նք են պրոդուկտում մեծ փոփոխությունների գլխավոր ռիսկերը:
#40.
Ինչպե՞ս ավելի արդյունավետ ցուցադրել բովանդակությունը մեր օգտատերերին։
#42.
Ինչպե՞ս ստեղծել նոր պրոդուկտներ կամ ծառայություններ «ոչնչից»՝ նվազագույն ծախսերով։
Որքա՞ն օգտակար էր այս տեղեկությունը:
Անօգտակար
1
2
3
4
5
6
7
8
9
10
Անօգտակար
Շատ օգտակար
Շնորհակալություն ձեր ներդրման համար
UX CORE GUIDE
UXCG-ը անվճար գործիք է, որը օգնում է հասկանալ պրոդուկտ և պրոյեկտ մենեջմենթի ամենատարածված խնդիրները՝ կոգնիտիվ գիտության և վարքագծային տնտեսագիտության տեսանկյունից։

Թիմի կազմավորում

Մշակում

Մարքեթինգ/ԲԶ

Թողարկված

Մոնիթորինգ
Պրոդուկտի փուլը
Be Kind. Do Good.