Ինչպե՞ս նվազեցնել օգտատերերի կողմից մեր նախագծից դուրս բերվող գումարի քանակը։
Ինչպե՞ս նվազեցնել օգտատերերի կողմից մեր նախագծից դուրս բերվող գումարի քանակը։
Հնարավոր պատասխաններ (6)
Եթե պրոդուկտի բնույթը թույլ է տալիս, կարող ենք օգտատերերին բացատրել, թե ինչ է ինֆլյացիան, այնուհետև նախագծում ավելացնել «կուտակման համակարգ», որը մասնակիորեն կփոխհատուցի ինֆլյացիայից առաջացած կորուստները։
Եթե գիտենք այն պահերը, երբ օգտատերը վատ տրամադրություն ունի, կարող ենք համակարգին արգելել այդ պահին ուղարկել վատ նորություններ (վճարման պահանջներ, բացասական հաշվեկշռի մասին տեղեկություններ և այլն)։
Կարելի է փորձել նվազեցնել դուրս բերվող գումարի չափսը կամ հետաձգել դուրսբերումը՝ խաղալով տեսանելի թվերի հետ։
Կարող ենք օգտատիրոջ հաշվի մնացորդի փոփոխությունների տվյալները պահել տարբեր էջերում։ Որոշ դեպքերում հնարավոր է այդ տվյալները դարձնել դժվար հասանելի (5-6 սեղմումով)։
Կարելի է դանդաղեցնել դուրսբերման գործընթացը՝ տվյալ պահին առաջարկելով պարգևներ։ Սա պետք է անել շատ զգուշորեն, որպեսզի չառաջանա «»։
Կարելի է չափազանցնել դուրսբերման գործընթացի բարդությունը։ Օրինակ՝ որոշ հարթակներ (հատկապես՝ շահումով խաղերի հետ կապվածները) օգտատերերին տրամադրում են դուրսբերման երկար ցուցակ՝ կանոններով և հրահանգներով։ Այդպիսով գործընթացը դառնում է ավելի դժվար։ Օգտատերը, որը հակված է ռիսկի, հաճախ կընտրի «blackjack-ի ևս մեկ փուլ»՝ դուրսբերման կանոններն ու հրահանգները կարդալու փոխարեն։
Առնչվող հարցեր
#7.
Մեր օգտատերերը այլևս չեն հավանում պրոդուկտը։ Ի՞նչը կարող է լինել պատճառը։
#11.
Մեր օգտատերերը մեզ մեղադրում են իրենց անուշադրությունից առաջացած խնդիրների համար։
#24.
Ինչպե՞ս դրդել օգտատերերին կատարել մեզ անհրաժեշտ գործողությունները նվազագույն ծախսերով։
#29.
Ինչպե՞ս ապահովել լավագույն գնման փորձառությունը օգտատերերի համար։
#32.
Ինչպե՞ս պրոդուկտը դարձնել հնարավորինս հարմարավետ։
#57.
Ինչպե՞ս նվազագույն ծախսերով ավելացնել լրացուցիչ արժեք պրոդուկտին։
Որքա՞ն օգտակար էր այս տեղեկությունը:
Անօգտակար
1
2
3
4
5
6
7
8
9
10
Անօգտակար
Շատ օգտակար
Շնորհակալություն ձեր ներդրման համար
UX CORE GUIDE
UXCG-ը անվճար գործիք է, որը օգնում է հասկանալ պրոդուկտ և պրոյեկտ մենեջմենթի ամենատարածված խնդիրները՝ կոգնիտիվ գիտության և վարքագծային տնտեսագիտության տեսանկյունից։

Թիմի կազմավորում

Մշակում

Մարքեթինգ/ԲԶ

Թողարկված

Մոնիթորինգ
Պրոդուկտի փուլը
Be Kind. Do Good.