keepsimple logo
  • English flagEnglish
  • Armenian flagArmenian
  • Russian flagRussian
picՄուտք
Իմ պրոֆիլըԿարգավորումներԵլք

Ի՞նչ պետք է հաշվի առնել պրոդուկտի «Persona» ստեղծելիս։

Ի՞նչ պետք է հաշվի առնել պրոդուկտի «Persona» ստեղծելիս։

Հնարավոր պատասխաններ (9)

Պետք է գրանցել բոլոր այն նախապաշարումները, որոնց հակված են մեր օգտատերերը։ Անհրաժեշտության դեպքում մեր պրոդուկտում յուրաքանչյուր Պերսոնա կարող է ունենալ իր «նախապաշարումների հավաքածուն»։
Պետք է գրանցել օգտատերերի համար ծանոթ օբյեկտները, որոնց վրա կարող ենք հղում անել ապագայում։
Պետք է գրանցել այն գաղափարները և օբյեկտները, որոնց հետ օգտատերը ցանկանում է իրեն ասոցացնել։ Սա ներառում է ամեն ինչ՝ քաղաքական և սոցիալական հայացքներից մինչև մասնագիտական ձեռքբերումներ։
Պետք է գրանցել օգտատերերի գաղափարախոսական և բարոյա-էթիկական արժեքները։ Բացի այդ, պետք է նաև արձանագրել այն արժեքները, որոնց օգտատերը չի հավատում, բայց հրապարակայնորեն համաձայնվում է և աջակցում ( ): Սա հատկապես արդիական է B2B սեգմենտի համար։
Պետք է գրանցել այն հիմնական փաստարկները, որոնք օգտատերն օգտագործում է իր գործողությունների/գնումների ռացիոնալացման համար։ Հետագայում այս տեղեկատվությունը կօգտագործենք օգտատերերի տեսակետը պաշտպանելու համար (
Պետք է գրանցել բոլոր այն մտահոգությունները, որոնք օգտատիրոջ մոտ կապված են մեր կատեգորիայի պրոդուկտների հետ։ Հասկանալով, թե ինչն է առաջացնում օգտատիրոջ հուզական անհարմարությունը, կկարողանանք կառուցել ավելի հարմարավետ հաղորդակցություն (տեքստեր, զանգեր, նկարներ և այլն)։
Պետք է հասկանալ, թե ինչպես է օգտատերը վերաբերվում իր գործողությունների հրապարակայնությանը։ Այս ըմբռնումը թույլ կտա ստեղծել պրոդուկտի հետաքրքիր ֆունկցիոնալություն և նոր լծակներ ստանալ՝ օգտատիրոջը որոշ գործողությունների դրդելու համար։
Պետք է հասկանալ և գրանցել, թե ինչպես է մեր օգտատերը գնահատում իր կոմպետենտությունը։ Նման կետը Պերսոնայի համար հարմար չէ զանգվածային պրոդուկտների դեպքում, բայց կարող է շատ արդիական լինել B2B սեկտորի համար։ Ինչքան ավելի նեղ է պրոդուկտի նիշան, այնքան ավելի կարևոր է այս կետը։
Պետք է գրանցել նաև բոլոր այն կարծրատիպերն ու հակվածությունները, որոնց հակված է մեր լսարանը՝ Արտախմբային միատարրության հակում, Ներախմբային հակում, Ոչ ակնհայտ կարծրատիպեր։

Առնչվող հարցեր

Որքա՞ն օգտակար էր այս տեղեկությունը:
Անօգտակար
1
2
3
4
5
6
7
8
9
10
Անօգտակար
Շատ օգտակար
Շնորհակալություն ձեր ներդրման համար
previous bias
next bias

UX CORE GUIDE

UXCG-ը անվճար գործիք է, որը օգնում է հասկանալ պրոդուկտ և պրոյեկտ մենեջմենթի ամենատարածված խնդիրները՝ կոգնիտիվ գիտության և վարքագծային տնտեսագիտության տեսանկյունից։

Ընտրեք ձեր պրոյեկտի փուլըԸնտրեք ձեր պրոյեկտի փուլը
Թիմի կազմավորում
Թիմի կազմավորում
Selected State
Մշակում
Մշակում
Selected State
Մարքեթինգ/ԲԶ
Մարքեթինգ/ԲԶ
Selected State
Թողարկված
Թողարկված
Selected State
Մոնիթորինգ
Մոնիթորինգ
Selected State
Համապատասխան հարցեր ձեր նախագծի Թիմի կազմավորում փուլումՀամապատասխան հարցեր ձեր նախագծի Թիմի կազմավորում փուլում
search icon
Պրոդուկտի փուլը
Be Kind. Do Good.