Մենք պետք է փորձենք հասկանալ մեր գործընկերոջ աշխարհայացքը։ Որո՞նք են այն կետերը, որոնք նրա համար ամենակարևորն են թիմի հետ աշխատելիս։ Որտե՞ղ են գտնվում «կարմիր գծերը», որոնցից այն կողմ ցանկացած քննարկում նա կընդունի որպես հարձակում իր էգոյի վրա։ Պետք է հասկանալ, որ սովորաբար խնդիրը ոչ թե գործընկերոջ ոչ կոմպետենտության մեջ է, այլ այն չգիտակցելու ունակության մեջ ( , )։ Եթե նա դա գիտակցում է, ապա խնդիրը ժամանակավոր բնույթ ունի՝ կամ նա կզարգանա և ձեռք կբերի անհրաժեշտ գիտելիքներ, կամ կհեռանա թիմից։
, Մենք պետք է մշտապես հարցնենք քիչ կոմպետենտ գործընկերներին, թե ինչպես են նրանք մեկնաբանում ստացված տեղեկատվությունը։ Մենք պետք է հիշեցնենք մեզ, որ մեր և գործընկերների միջև միշտ կլինի տարբերություն իրավիճակի ընկալման մեջ։
Մեզ պետք չէ մեղադրել որևէ ոչ կոմպետենտ թիմակցին իր սխալի համար։ Դրա տեղը պետք է ձգտենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ սխալների (և հաջողությունների) պատասխանատվությունը կրում է ամբողջ թիմը։
, Պետք է հատուկ զգոնություն ցուցաբերենք, երբ մեզնից պահանջում են ավելորդ կամ ոչ արդյունավետ գործողություններ։ Կարող ենք նկարագրել մեր պլանավորած քայլերը և խնդրել գործընկերոջը նշել այն կարևոր կետերը, որոնց հասնելը, ըստ նրա, օգտակար կլինի։ Օրինակ՝ մենք գիտենք, որ սեպտեմբերի սկզբին պրոդուկտի թողարկումը չի հաջողվի։ Այնուամենայնիվ, մեր ղեկավարը պահանջում է կրկին շուկայի վերլուծություն կատարել։ Մենք նկարագրում ենք վերլուծության մեթոդը և վերջնական տվյալների ձևը։ Այնուհետև խնդրում ենք ղեկավարին նշել այն արդյունքները, որոնց հասնելիս նա կփոխի սեպտեմբերյան թողարկման որոշումը։ Եթե ղեկավարը այս պահին հասկանա, որ թողարկումը հետաձգելն անխուսափելի է, հնարավոր է նա չեղարկի պահանջը՝ խնայելով տասնյակ ժամեր մեր գօրծընկերների կյանքից։
, Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ցանկացած պնդում նախապես կքննարկվի թիմի այլ անդամների հետ։ Եթե որոշումներ կայացնելու իշխանությունը հանձնենք ոչ կոմպետենտ գործընկերոջը, ապա վտանգում ենք կորցնել թիմում կարծիքների բազմազանությունը և վնասել նախագծին։
Եթե նկատում ենք, որ գործընկերը օգտագործում է ստացված տեղեկատվությունը իր համոզմունքները ընդգծելու համար, ապա պետք է տարանջատենք նրա անձնական շահերը նախագծի նպատակներից։ Եթե նրա համոզմունքները բերում են նախագծին օգուտ՝ ապա ամեն ինչ կարգին է։ Իսկ եթե դրանք ավելի շատ օգնում են իրեն, քան նախագծին, ապա պետք է քայլեր ձեռնարկել։
Գործընկերը հաճախ կարող է քողարկել իր ոչ կոմպետենտությունը՝ հղում անելով հեղինակություն ունեցող անձի կարծիքին։ Նման քայլը նրան թույլ է տալիս խուսափել փաստարկելու բեռից և միաժամանակ ցույց տալ իր հավատարմությունը ղեկավարությանը։ Եթե մեր հարցերը միշտ ուղղվում են նրա կողմից «հեղինակության» հղումներին, պետք է կապ հաստատենք այդ «հեղինակության» հետ՝ իրավիճակը պարզելու համար։ Եթե դա հնարավոր չէ, կարող ենք գտնել այդ հեղինակավոր անձի հանրային հայտարարություններ, որոնք մեր դիրքորոշումը պաշտպանում են, և օգտագործել դրանք մեր փաստարկներում։
Մարդիկ հաճախ լիովին չեն գիտակցում այն վնասը, որը պատճառում են ոչ կոմպետենտ թիմի անդամները։ Պետք է հասկանալ, որ վնասը ոչ միայն ուղղակի վնաս է, այլ նաև զարգացման հնարավորությունների բացթողում։ Եթե ոչ կոմպետենտ գործընկերը կես տարի ոչինչ չի արել, դա ահռելի վնաս է բոլոր այն հնարավորությունների պատճառով, որոնք այդ կես տարում նա չի կարողացել նկատել և իրականացնել։ Այդ պատճառով պետք է խուսափենք ստատուս քվոյից՝ կամ օգնենք գործընկերոջը զարգանալ, կամ հեռացնենք նրան թիմից։ Սա անում ենք ոչ թե մեր հարմարավետության, այլ նախագծի հաջողության համար։
#41.Ի՞նչ անել երբ մեր գործընկերների համառությունը վնասում է աշխատանքին։
#44.Ի՞նչ է պետք հաշվի առնել օգտատերերի հետադարձ կապի (feedback) հետ աշխատելիս։
#7.Մեր օգտատերերը այլևս չեն հավանում պրոդուկտը։ Ի՞նչը կարող է լինել պատճառը։