keepsimple logo
  • English flagEnglish
  • Armenian flagArmenian
  • Russian flagRussian
picՄուտք
Իմ պրոֆիլըԿարգավորումներԵլք

Ի՞նչ սխալներ ենք թույլ տալիս մարքեթինգի արդյունավետության գնահատման ժամանակ։

Ի՞նչ սխալներ ենք թույլ տալիս մարքեթինգի արդյունավետության գնահատման ժամանակ։

Հնարավոր պատասխաններ (10)

Թիմի որոշ անդամների ոչ կոմպետենտ կարծիքները քողարկվում են վստահ ձևակերպումներով (
Մարքեթինգային արշավի արդյունավետության գնահատման ժամանակ հաճախ թույլ տրվող սխալ է համապատասխանության հակումը։ Այն առաջանում է, երբ թիմի մեկ կամ մի քանի անդամներ իրավիճակը գնահատում են՝ հաշվի առնելով միայն այն տվյալները, որոնց վրա իրենք ուղղակիորեն ազդել են։ Արդյունքում, անտեսվում են երրորդ կողմի իրադարձությունները, որոնք կարող էին ունենալ նույնքան կամ նույնիսկ ավելի մեծ ազդեցություն։
Արդյունքների վերլուծության պատասխանատու գործընկերները ենթագիտակցաբար մանիպուլացրել կամ սխալ են մեկնաբանել արդյունքները։
Մեր վերլուծությունները սխալ էին, քանի որ ուսումնասիրել ենք միայն տվյալների մեկ հատվածը։ Արդյունքում՝ մենք չենք ստացել ամբողջական պատկեր և սխալ եզրակացություններ ենք արել։
Սկզբից մենք «կապված» էինք որոշակի թվերի հետ։ Արդյունքում՝ ստեղծվել են ոչ ճշգրիտ ակնկալիքներ, KPI-ներ և այլն։
Մենք փոփոխել ենք տվյալների վերլուծության մեթոդաբանությունը՝ նախորդ արդյունքների նկատմամբ վերջինների բարձր կոնտրաստի պատճառով։
Վերլուծության նախորդ փուլում մենք սխալ ենք գնահատել նմուշի ճիշտ չափը (մեր փորձի մասնակիցների նվազագույն քանակը)։ Արդյունքում՝ տվյալների էքստրապոլյացիան ամբողջական խմբի վրա տվել է աղավաղված պատկեր։
Մենք սխալ ենք հաշվարկել անհրաժեշտ ժամանակահատվածը՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Երկու հնարավոր տարբերակ` 1. Գովազդային արշավը ավելի կարճ է եղել, քան անհրաժեշտ էր։ 2. Մենք չենք սպասել ճիշտ ժամանակին՝ արդյունքները գնահատելու համար։
Մենք հիմնվել ենք հարցման պատասխանների վրա, որոնք տրվել են հանրային ցանկալիության ազդեցությամբ։ Արդյունքում՝ դրանք չեն արտացոլել իրական պատկերը։
Հնարավոր է՝ տվյալների հավաքագրման տարբեր փուլերում մենք թույլ ենք տվել մի շարք փոքր, բայց հիմնարար սխալներ։ Վերլուծության ժամանակ մենք գերագնահատել ենք աղավաղված տվյալները մաքրելու մեր կարողությունները։

Առնչվող հարցեր

Որքա՞ն օգտակար էր այս տեղեկությունը:
Անօգտակար
1
2
3
4
5
6
7
8
9
10
Անօգտակար
Շատ օգտակար
Շնորհակալություն ձեր ներդրման համար
previous bias
next bias

UX CORE GUIDE

UXCG-ը անվճար գործիք է, որը օգնում է հասկանալ պրոդուկտ և պրոյեկտ մենեջմենթի ամենատարածված խնդիրները՝ կոգնիտիվ գիտության և վարքագծային տնտեսագիտության տեսանկյունից։

Ընտրեք ձեր պրոյեկտի փուլըԸնտրեք ձեր պրոյեկտի փուլը
Թիմի կազմավորում
Թիմի կազմավորում
Selected State
Մշակում
Մշակում
Selected State
Մարքեթինգ/ԲԶ
Մարքեթինգ/ԲԶ
Selected State
Թողարկված
Թողարկված
Selected State
Մոնիթորինգ
Մոնիթորինգ
Selected State
Համապատասխան հարցեր ձեր նախագծի Թիմի կազմավորում փուլումՀամապատասխան հարցեր ձեր նախագծի Թիմի կազմավորում փուլում
search icon
Պրոդուկտի փուլը
Be Kind. Do Good.