keepsimple logo
  • English flagEnglish
  • Armenian flagArmenian
  • Russian flagRussian
picՄուտք
Իմ պրոֆիլըԿարգավորումներԵլք

Ինչպե՞ս բարձրացնել օգտատերերի ուշադրությունը/պատասխանատվությունը պրոդուկտը օգտագործելիս։

Ինչպե՞ս բարձրացնել օգտատերերի ուշադրությունը/պատասխանատվությունը պրոդուկտը օգտագործելիս։

Հնարավոր պատասխաններ (8)

Պետք է խուսափել հրահանգների և անվտանգության մեխանիզմների չափազանց մեծ օգտագործումից։ Փոխարենը, կարելի է առանձնացնել հիմնական ռիսկերը և պարբերաբար օգտատերերին պրոդուկտի հետ աշխատելիս հիշեցնել դրանց մասին։
Անհրաժեշտ է ոչ թե ընդհանուր հաղորդագրություններով տեղեկացնել ռիսկերի մասին, այլ ցույց տալ օգտատերերին իրենց անուշադրությունից բխող հնարավոր հետևանքները։ Սա կարող է լինել պատկերավոր օրինակ, որտեղ օգտատերը կտեսնի կողք կողքի իր «ընթացիկ վիճակը» և «ինչ կարող է տեղի ունենալ»։
,, Կարելի է փոխել օգտատիրոջ հետ հաղորդակցության ձևակերպումները՝ նրան դրդելով անհրաժեշտ գործողությունների։
Եթե օգտատերերը համակարգված կերպով անտեսում են որոշակի գործողություններ, որոնք մենք ակնկալում ենք գործողությունների ընթացքում, ապա կարող ենք փոփոխություններ կատարել գործընթացում։ Նույնիսկ գործողությունների ընթացքի փոքր փոփոխությունները, որտեղ օգտատերերը ունեն ամրապնդված սովորություններ, կարող են զգալիորեն գրավել նրանց ուշադրությունը։
Հաղորդակցման մեջ կարող ենք հղում կատարել օգտատերերի մեծամասնությանը՝ ցույց տալով նրանց օրինակով մեր խորհուրդներին հետևելու օգուտները։
, Կարելի է գործողությունների վերջում ավելացնել լրացուցիչ կոճակ, որը ըստ հրահանգների պետք է սեղմել գործողությունների շարքի (workflow) ավարտին։
Հաղորդակցության մեջ կարող ենք ընդգծել պահանջվող գործողության սոցիալական ցանկալիությունը։ Եթե միաժամանակ շեշտենք, որ այս գործողությունը տեսանելի կլինի ուրիշներին, դա կարող է զգալիորեն բարձրացնել օգտատերերի պատասխանատվությունը։
B2B պրոդուկտների դեպքում օգտատերերի անպատասխանատու մոտեցումը կարող է արդյունք լինել գոռոզության և անգրագիտության համադրության։ Նման դեպքերում պետք չէ հղվել մեր խորհրդատվության մասնագիտական որակին, դրա փոխարեն պետք է ներկայացնել բաներ, որոնք չեն վիրավորի նրանց էգոն։ Լավ ընտրված բառերը և թեթև հաճոյախոսությունները կարող են էապես օգնել մեր նպատակներին հասնելու գործում։

Առնչվող հարցեր

Որքա՞ն օգտակար էր այս տեղեկությունը:
Անօգտակար
1
2
3
4
5
6
7
8
9
10
Անօգտակար
Շատ օգտակար
Շնորհակալություն ձեր ներդրման համար
previous bias
next bias

UX CORE GUIDE

UXCG-ը անվճար գործիք է, որը օգնում է հասկանալ պրոդուկտ և պրոյեկտ մենեջմենթի ամենատարածված խնդիրները՝ կոգնիտիվ գիտության և վարքագծային տնտեսագիտության տեսանկյունից։

Ընտրեք ձեր պրոյեկտի փուլըԸնտրեք ձեր պրոյեկտի փուլը
Թիմի կազմավորում
Թիմի կազմավորում
Selected State
Մշակում
Մշակում
Selected State
Մարքեթինգ/ԲԶ
Մարքեթինգ/ԲԶ
Selected State
Թողարկված
Թողարկված
Selected State
Մոնիթորինգ
Մոնիթորինգ
Selected State
Համապատասխան հարցեր ձեր նախագծի Թիմի կազմավորում փուլումՀամապատասխան հարցեր ձեր նախագծի Թիմի կազմավորում փուլում
search icon
Պրոդուկտի փուլը
Be Kind. Do Good.