keepsimple logo
  • English flagEnglish
  • Armenian flagArmenian
  • Russian flagRussian
picՄուտք
Իմ պրոֆիլըԿարգավորումներԵլք

Ի՞նչ անել, եթե մեր օգտատերերը պահանջում են այնպիսի փոփոխություններ, որոնք մենք չենք կարող իրականացնել:

Ի՞նչ անել, եթե մեր օգտատերերը պահանջում են այնպիսի փոփոխություններ, որոնք մենք չենք կարող իրականացնել:

Հնարավոր պատասխաններ (8)

Մենք չպետք է անտեսենք օգտատերերի խնդրանքները։
, Պետք է հնարավորինս թափանցիկ ձևով բացատրել բոլոր այն դժվարությունները, որոնց կբախվենք, եթե համաձայնվենք օգտատերերի առաջարկների հետ։
Կարող ենք վերաձևակերպել օգտատերերի պահանջները և առաջադրել հանրային քվեարկության մի քանի նմանատիպ տարբերակներ։ Այս տարբերակներից յուրաքանչյուրը պետք է լինի իրագործելի և համապատասխան մեր բիզնես նպատակներին։ Քվեարկությունը կարելի է անցկացնել առանց մասնակցողների բացարձակ թվաքանակը նշելու (միայն տոկոսներով)։ Այնուհետև, հղում անելով մեծամասնության կարծիքին, կարող ենք հրաժարվել օգտատերերի պահանջած փոփոխություններից և իրականացնել այն տարբերակները, որոնք հաղթել են քվեարկության ընթացքում։ Միևնույն ժամանակ, պետք է շեշտել, որ մենք գործում ենք օգտատերերի ցանկություններին համապատասխան (
, Կարող ենք օգտատերերին ցույց տալ, թե որքան էական փոփոխություններ կմտցվեն արդեն կայացած workflow-ում, եթե համաձայնվենք առաջարկվող փոփոխություններին։ Գաղափարն այն է, որ օգտատերերին ցույց տանք, թե որքան իրենց կողմից առաջարկվող փոփոխությունները կարող են խաթարել նրանց արդեն ծանոթ և հարմարավետ գործողությունները։
Կարող ենք օգտատերերին շեղել իրենց պահանջներից՝ առաջարկելով մի շարք կարճաժամկետ բոնուսներ կամ պարգևներ։
Եթե առաջարկվող փոփոխությունները դուրս են գալիս պրոդուկտի համատեքստից, պետք է դա մանրամասն բացատրել օգտատերերին։ Իհարկե, օգտատերերը պարտավոր չեն հասկանալ պրոդուկտի ամբողջականության կարևորությունը, բայց գոնե կարող ենք ներկայացնել մեր մտահոգությունները։
Օգտատերերը կարող են ցանկանալ տեսնել փոփոխությունների «նախքան» և «հետո» տարբերակները։ Եթե կարծում ենք, որ թափանցիկ լինելը կարող է օգնել մեզ, ապա պետք է տեսողականորեն ցույց տանք առաջարկվող փոփոխությունների հնարավոր հետևանքները։
Որոշ դեպքերում պարզապես բավարար կլինի ցույց տալ այն ժամանակահատվածը, որը կպահանջվի օգտատերերի պահանջած փոփոխությունների մշակման համար։ Եթե խոսքը մի քանի ամիս տևող մշակման մասին է, ապա կարելի է ընդգծել, որ մինչև թարմացումների թողարկումը, դրանց օգտակարությունը կարող է կորցնել իր արդիականությունը։

Առնչվող հարցեր

Որքա՞ն օգտակար էր այս տեղեկությունը:
Անօգտակար
1
2
3
4
5
6
7
8
9
10
Անօգտակար
Շատ օգտակար
Շնորհակալություն ձեր ներդրման համար
previous bias
next bias

UX CORE GUIDE

UXCG-ը անվճար գործիք է, որը օգնում է հասկանալ պրոդուկտ և պրոյեկտ մենեջմենթի ամենատարածված խնդիրները՝ կոգնիտիվ գիտության և վարքագծային տնտեսագիտության տեսանկյունից։

Ընտրեք ձեր պրոյեկտի փուլըԸնտրեք ձեր պրոյեկտի փուլը
Թիմի կազմավորում
Թիմի կազմավորում
Selected State
Մշակում
Մշակում
Selected State
Մարքեթինգ/ԲԶ
Մարքեթինգ/ԲԶ
Selected State
Թողարկված
Թողարկված
Selected State
Մոնիթորինգ
Մոնիթորինգ
Selected State
Համապատասխան հարցեր ձեր նախագծի Թիմի կազմավորում փուլումՀամապատասխան հարցեր ձեր նախագծի Թիմի կազմավորում փուլում
search icon
Պրոդուկտի փուլը
Be Kind. Do Good.