Ի՞նչ հաշվի առնել, երբ պլանավորում ենք պրոդուկտի թողարկումներ։

Ի՞նչ հաշվի առնել, երբ պլանավորում ենք պրոդուկտի թողարկումներ։

Հնարավոր պատասխաններ (11)

Մինչև թողարկման հաջողության կամ ձախողման հավանականությունը գնահատելը, անհրաժեշտ է իրավիճակը ենթամասերի բաժանել։ Պետք է գրի առնել յուրաքանչյուր հնարավոր ռիսկ և գնահատել դրանք առանձին։ Այսպիսի վերլուծությունը կարող է պահանջել 30%-ով ավելի ժամանակ, բայց տալ 90%-ով ավելի ճշգրիտ արդյունքներ։
Որևէ քննարկման սկզբում պետք է կազմել օրակարգ՝ թեմաները դասակարգելով ըստ կարևորության (ամենակարևորը՝ առաջինը)։ Բացի այդ, պետք է նշանակել օրակարգի պատասխանատու (մոդերատոր), ով կհետևի, որ քննարկումը չկորչի մանրամասներում և չվատնի ամբողջ թիմի ժամանակը։
Վստահության մթնոլորտը միշտ չէ, որ բավարար է բոլոր մասնակիցների կարծիքը իմանալու համար։ Անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա յուրաքանչյուր մասնակցին ազատ (գուցե՝ անանուն) արտահայտել իր տեսակետը։ Մեծագույն «ռիսկն» այն է, որ պատահաբար բացահայտվի մի դետալ, որը ոչ ոք չէր նկատել։
Քննարկվող բոլոր ժամկետները պետք է ստուգվեն թիմի բոլոր անդամների կողմից։
Անհրաժեշտ է սահմանափակել մեր հույզերի և գրասենյակի մթնոլորտի ազդեցությունը քննարկվող ժամկետների վրա։
, Մեծ մասամբ մենք չենք սպասում որևէ կարևոր փոփոխություններ վաղվա օրում։ Շուկայի պայմանների կամ մեր գործընկերների «աշխարհի» փոփոխությունների հավանականությունը հաճախ անտեսվում է։ Եթե չենք ուզում հետագայում մեր ձախողումները բացատրել «անհավանական», «անկանխատեսելի» կամ «արտաքին» իրադարձություններով, պետք է նախապես հաշվի առնել այսպիսի հավանականությունները (
Երբեմն «ապահով» և «միանշանակ» լուծում ընտրելը կարող է հանգեցնել կորցրած օգուտների։ Օրինակ՝ չհամարձակվեցինք թողարկել թարմացումը մրցակիցների հետ նույն օրը՝ ցածր պահանջարկի հավանականության պատճառով։ Միևնույն ժամանակ, մենք չէինք կարծում, որ իրավիճակը կարող է լինել ճիշտ հակառակը, և օգտատերերի հետաքրքրությունը կարող է շատ ավելի մեծ լինել, քան որևէ այլ օր։ Նկատելով երաշխավորված արդյունքով որոշումներ կայացնելու մեր միտումը՝ մենք պետք է սովորենք ավելի սթափ գնահատել իրավիճակը։
Պլանավորումը պետք է հիմնված լինի միայն համակարգի տվյալների և հաստատված փաստերի վրա։ Պետք է զգույշ լինել բոլոր այն անձանց կարծիքներից, ովքեր ունեն «ավելի շատ իշխանություն» կամ «հեղինակություն»։
Նախապաշարմունք։ Կախված մեր պրոդուկտի առանձնահատկություններից և լսարանից՝ անհրաժեշտ է հաշվի առնել նախապաշարումների գործոնը։ Սա օրինակ վերաբերում է թողարկման ամսաթվերին (օր․՝ ուրբաթ 13), բացասական իրադարձությունների հետ ասոցիացիաներին (սգո օր տվյալ երկրում) և այլն։
Պետք է արձանագրել թիմի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ներառյալ այն, որոնք թվում են «չափազանց ակնհայտ»։ Այսպիսով, նվազեցնում ենք հավանականությունը, որ ինչ-որ բան բաց ենք թողել։
, Եթե մեր գործընկերը անտեսում է վերոնշյալ բոլոր փաստարկները՝ համարելով, որ «սա իրեն չի վերաբերում», պետք է վերանայել այն բոլոր որոշումները, որոնցում նա մասնակցել է։

Առնչվող հարցեր

Որքա՞ն օգտակար էր այս տեղեկությունը:
Անօգտակար
1
2
3
4
5
6
7
8
9
10
Անօգտակար
Շատ օգտակար
Շնորհակալություն ձեր ներդրման համար
previous bias
next bias
keepsimple logo
picՄուտք
Իմ պրոֆիլըԿարգավորումներԵլք
Օգտակար հղումներ

UX CORE GUIDE

arrow downԻնչպես օգտագործել

UXCG-ն անվճար գործիք է, որն օգնում է թիմերին հայտնաբերել կոգնիտիվ հակումների հետ կապված UX խնդիրները պրոդուկտի բոլոր փուլերում՝ սկսած պրոտոտիպավորումից և թեստավորումից մինչև գործող պրոդուկտի բարելավում:

Ինչպես օգտագործել UXCG

  1. Ընտրեք Ձեր պրոդուկտի փուլը ստորև
  2. Ընտրեք Ձեզ հետաքրքրող հարցը
  3. Կարդացեք հնարավոր պատասխանները:

Յուրաքանչյուր պատասխան բացատրում է, թե ինչպես են կոգնիտիվ հակումները կապված Ձեր կոնկրետ իրավիճակի հետ։ Քանի որ դուք լավագույնս եք հասկանում Ձեր համատեքստը, կարող եք ուղղակիորեն կիրառել ստացված գիտելիքները։ Թեև գործիքը պատրաստի լուծումներ չի տրամադրում՝ յուրաքանչյուր դեպքի յուրահատկության պատճառով, այն բացահայտում է նոր տեսանկյուններ՝ հիմնված կոգնիտիվ գիտության վրա։

Պիտակի նկարագրությունը
Հարցեր ներքին թիմային համագործակցության մասին (պրոդուկտի թիմի, տեխնիկական թիմի և այլ բաժինների միջև)։
Հարցեր պրոդուկտի մշակման փուլերի մասին (սկսած գաղափարից մինչև առաջին հանրային թողարկում)։
Հարցեր վաճառքների, մարքեթինգի, պոտենցիալ հաճախորդների հետ հաղորդակցության և ընդհանուր առմամբ պրոդուկտի փաթեթավորման մասին։
Հարցեր իրական պրոդուկտի և նրա ֆունկցիոնալության օգտագործման մասին։
Պրոդուկտի վերլուծական տվյալների մշակում:
search icon
Ընտրեք ձեր պրոդուկտի փուլը
#10.

Օգտատերերը բողոքում են մեր սպասարկման ծառայության որակից։

#30.

Ի՞նչ սխալներ ենք թույլ տալիս պրոդուկտի վերլուծական տվյալների հետ աշխատելիս։

#41.

Ի՞նչ անել երբ մեր գործընկերների համառությունը վնասում է աշխատանքին։

#43.

Ի՞նչ հաշվի առնել, երբ պլանավորում ենք պրոդուկտի թողարկումներ։

#45.

Ի՞նչ անել, եթե մեր թիմի որոշ անդամներ չեն արտահայտում իրենց կարծիքը։

#50.

Ինչպե՞ս աշխատել ոչ կոմպետենտ գործընկերոջ կամ ղեկավարի հետ:

#59.

Ի՞նչ պետք է հաշվի առնել ընկերության տեքստերում/պրոդուկտում քաղաքական, սոցիալական կամ տնտեսական իրադարձություններ մեկնաբանելիս։

#61.

Ի՞նչ անել երբ մեր թիմը չափազանց շատ ժամանակ է ծախսում անտեղի/աննշան մանրամասներ քննարկելու վրա։

Be Kind. Do Good.